понедельник, 4 июня 2012 г.

Հունիսի 4-ի տրանսֆերային լուրերը՝ մեկ շարքով




«Մանչեսթեր Սիթին», «Միլանի» պաշտպան Տիագո Սիլվային ձեռք բերելու համար ստիպված կլինի գործարքի մեջ ներգրավել Պաբլո Սաբալետային: The Sunday Mirror-ի տվյալներով՝ այդպիսին են «ռոսոներիների» պահանջները, ովքեր ցանկանում են բրազիլացու դիմաց ստանալ 25 մլն ֆունտ և Սաբալետայի տրանսֆերային իրավունքները: Եթե տրանսֆերը չկայանա, ապա «քաղաքայինները» կփորձեն գնել «Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Ֆաբրիցիո Կոլոչինիին: Նշենք, որ անձամբ Տիագո Սիլվան հակված է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակին:

«Չելսին» առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից» «Նյուքասլի» հենակետային Շեյկ Տիոտեի համար պայքարում: The Mail of Sunday-ի տվյալներով՝ «կապույտները», ի տարբերություն «կարմիր սատանաների», պատրաստ են իվուարցու համար վճարել պահանջվող 20 մլն ֆունտը: Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է գումարներ չխնայել հաջողությունը կրկնելու համար:

«Միլանը» դիտարկում է Դեդեին ձեռք բերելու հնարավորությունը, ով կարող է փոխարինել Տիագո Սիլվային, եթե վերջինս տեղափոխվի «Բարսելոնա»: «Վասկո դա Գամայի» պաշտպանն ամռանը պատրաստվում է տեղափոխվել Եվրոպա, և նրա ծառայություններով հետաքրքրված է իտալական ակումբը, սակայն «Միլանը» Դեդեին գնելու փորձեր կանի միայն Տիագո Սիլվայի շուրջ ստեղծված իրավիճակում պարզություն մտցնելուց հետո: Դեդեի տրասֆերային արժեքը կազմում է 7-10 մլն եվրո:

Չինական «Շանհայ Շենհուա» ակումբի ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նրա ծառայություններով հետաքրրքված է Լոնդոնի «Տոտենհեմը»: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տեղափոխության ճակատագիրը կախված կլինի այն գումարից, որը չինական ակումբը կպահանջի ֆուտբոլիստի դիմաց: Նշենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Վեսթ Հեմը» և «ՔՊՌ»-ը:

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անատոլի Տիմոշուկը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»: Իտալական ակումբը ֆուտբոլիստ է փնտրում կիսապաշտպանական գծի ամրապնդման համար, և Տիմոշուկը համապատասխան թեկնածու է: «Նապոլիի» և «Բավարիայի» նախագահների լավ հարաբերությունները կարող են նպաստել գործարքի կայացմանը, հատկապես որ ուկրաինացին էլ դեմ չէ փոխելու ակումբը

«Լիվերպուլը», Դիրկ Կայտին «Ֆենեբահչեին» վաճառելուց հետո, դիտարկում է «Յուվենտուսի» վինգեր Էլյերո Էլիան ձեռք բերելու հնարավորությունը: «Լիվերպուլը» հոլանդացուն փոխարինող է փնտրում, իսկ Էլիան, իր հերթին, ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ «Յուվենոտուսում» զրկված է խաղային պրակտիկայից: Մերսիսայդցիները կարող են ձեռք բերել թուրինյան ակումբի նաև մեկ այլ ֆուտբոլիստի՝ Միլոշ Կրասիչին:

Նկարում Տիագո Սիլվան է:

0 коммент.:

Отправить комментарий