воскресенье, 3 июня 2012 г.

Հունիսի 3-ի տրանսֆերային լուրերը՝ մեկ շարքով






«Միլանի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը չի ցանկանում տեղափոխվել «ՊՍԺ»: Վերջերս տեղեկություն էր տարածվել, թե ֆրանսիական ակումբը հետաքրքրված է շվեդ հարձակվողի ծառայություններով: Փարիզեցիներն անգամ պաշտոնական առաջարկություն էին արել Ադրիանո Գալիանիին, սակայն մերժում էին ստացել: Եվ ահա այսօր Իբրահիմովիչը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ եվրոպական գերակումբում, իսկ «ՊՍԺ»-ն հեռու է գերակումբ լինելուց:
«Շալկեն» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտին հարձակվող Կլաս Յան Հունտելարին թիմում պահելու համար: Այս մասին հայտնում է Bild-ը: Հուտելարը հայտարարել է, որ չի հեռանա, եթե գերմանական ակումբը համալրվի բարձրակարգ ֆուտբոլիստներով: Եվ ահա գելզենկիրխեցիները բանակցություններ են սկսել Հոլանդիայի հավաքականում Հունտելարի թիմակից Վան դեր Վարտի հետ: Բացի նրանից, «Շալկեն» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» վինգեր Էլյերո Էլիայի և «Չելսիի» հարձակվող Սալոմոն Կալուի նկամամբ:
«Բավարիայի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Sky Sport-ի տվյալներով՝ «ռոսոներիները» լրջորեն հետաքրքված են ֆուտբոլիստի տրանսֆերով: «Միլանը» կիսապաշտպան է փնտրում Ջենարո Գատուզոյին և Մարկ Վան Բոմելին փոխարինելու համար, ովքեր հեռանում են ակումբից: Տրանսֆերի ֆինանսական պայմանների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Դիրկ Կայտը տեղափոխվում է «Ֆեներբախչե»: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը: Հաղորդվում է, որ հոլանդացին թուրքական ակումբի հետ կկնքի »3 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով հետաքրքված էին նաև «Համբուրգը» և «Ֆիորենտինան», ինչպես նաև նրա նախկին ակումբը՝ «Ֆեյենորդը», սակայն Կույտը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Քիչ առաջ այս տեղեկությունը հրապարկվել է նաև թուրքական ակումբի՝ Twitter-ի պաշտոնական էջում։
«Լիվերպուլն» է աչք է դրել «Սուոսնիի» իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի վրա: Նրա ծառայություններով անձամբ հետաքրքրված է մերսիսայդցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով լավ ծանոթ է ֆուտբոլիստի կարողություններին «Սուոնսիում» համատեղ աշխատանքից: Տեղեկացնենք, որ Սիգուրդսոնի իրավունքները պատկանում էին «Հոֆենհայմին», սակայն անգլիական ակումբն արդեն ձեռք է բերել նրան՝ վճարելով 6,8 մլն ֆունտ:
«Ինտերը» լրջորեն հետաքրքված է Խարկովի «Մետալիստի» պաշտպան Մարկո Տորսիլյերիի ծառայություններով: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «ներաձուրիները» մտադիր են ամրապնդել պաշտպանական գիծը: Հնարավոր ձեռքբերումների թվում դիտարկվում է նաև 24-ամյա արգենտինացին:
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Պորտոյի» հետ պաշտպան Ռոլանդուի՝ Իտալիա տեղափոխության հարցով: Ինչպես հայտնում է Tuttomercatoweb.com կայքը, «Ծեր սինյորան» ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 11 մլն եվրո, սակայն պորտուգալացիները պահանջում են առնվազն 15 մլն: Տեղեկացնենք, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»:
Նկարում Զլատան Իբրահիմովիչն է:

0 коммент.:

Отправить комментарий